Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒր է տա­նում այս բա­ցա­սա­կան է­ներ­գիան

ՈՒր է տա­նում այս բա­ցա­սա­կան է­ներ­գիան
28.02.2020 | 11:34
Հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը սո­վո­րա­բար հին աշ­խար­հա­կար­գերն են քան­դում ու նո­րը ստեղ­ծում։ Ի­հար­կե, դժ­վար է ա­սել, թե մե­զա­նում հե­ղա­փո­խու­թյուն է ե­ղել, բայց դա են պն­դում նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Ե­թե ի­րենց ա­սե­լով «հե­ղա­փո­խու­թյուն» է ե­ղել, ին­չու՞ այս 2 տար­վա ըն­թաց­քում մեր հան­րա­յին կյան­քում ա­մեն ինչ միայն քանդ­վում է՝ տե­ղը ո­չինչ չս­տեղ­ծե­լով։ Ա­վե­լին, դա­տար­կու­թյունն ա­մեն օր բեր­նե­բե­րան լց­վում է ա­տե­լու­թյամբ ու թշ­նա­ման­քով։ Թվում է, ան­կախ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյու­նը սկս­վում է 2018-ից, մինչ այդ ո­չինչ չի ե­ղել։ Ե­թե հետևենք իշ­խա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, դրանք միայն դա­վա­ճան­նե­րի, շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­նե­րի, վնգս­տա­ցող­նե­րի, հա­կա­պե­տա­կան ու­ժե­րի, դա­վա­դիր­նե­րի, օ­տա­րերկ­րյա լր­տես­նե­րի մա­սին են։ Ոչ մի դրա­կան լիցք, ա­մե­նուր ան­հաշտ մթ­նո­լորտ։ Այն բա­ռամ­թեր­քը, որ գոր­ծած­վում է, մղոն­նե­րով հե­ռու է իշ­խա­նա­վո­րի ի­րա­կան կեր­պա­րից (փռել աս­ֆալ­տին, ծե­փել պա­տե­րին, վզից բռ­նել, վեր­ջերս էլ ա­նընդ­հատ դա­վա­ճան­ներ ու դա­վա­ճան­ներ) ՈՒ դեռ ինչ­քա՞ն կա­րող է օ­դում թևա­ծել այս լար­վա­ծու­թյու­նը, սթափ միտ­քը խլաց­նող աղ­մու­կը։ Կո­ռուպ­ցիա­յից է խո­սում, ա­սում է` դա­վա­ճան­ներ, հան­րաք­վեից, տն­տե­սու­թյու­նից, Ար­ցա­խից` է­լի դա­վա­ճան­ներ։ Որ­քա՞ն կա­րե­լի է կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րից լսել այս­պի­սի ան­հաս­ցե հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք այդ­պես էլ ա­պա­ցու­ցո­ղա­կան միս ու ա­րյուն չեն ստա­նում։ Ե­թե շուրջ­բո­լո­րը դա­վա­ճան­ներ են, ին­չու՞ կոնկ­րետ մե­կի ա­նու­նը չի տա­լիս, ին­չու՞ մի դա­վա­ճան «գոր­ծի վրա» բռն­ված չէ։ Բո­լոր լծակ­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձեռ­քում են, իսկ նա շա­րու­նա­կում է ընդ­դի­մա­դի­րի պես «օ­դում կախ­ված» հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել ու ոչ մի պա­տաս­խա­նա­տու քայլ, ոչ մի ի­րա­կան գործ։ Ե­թե մարդն ինքն իր ա­սած­նե­րին լուրջ չի վե­րա­բեր­վում, հան­րու­թյունն ինչ­պե՞ս հա­վա­տա նրա խոս­քին։ 2 տա­րի է` չտե­սանք կա­ռուց­վող մի բան, միա­վո­րող, սոսն­ձող մի քայլ, հա­մախ­մբ­ման կոչ։
Այս իշ­խա­նու­թյու­նը երգն ան­գամ ա­ռանց ագ­րե­սիա­յի չի կա­րող գրել։ Ի­րենց «Ա­յո»-ի «փա­ռա­հեղ» հի­թում եր­գում են «հրո­սակ­նե­րից», ա­ռանց մտա­ծե­լու, թե հրո­սակ սո­վո­րա­բար ում են ա­սում։ Հրո­սա­կը ա­վա­զա­կա­յին խումբն է, ար­շա­վող, պա­տե­րազ­մող խում­բը։ Հի­մա մենք մեր երկ­րում հան­րու­թյա­նը պա­տե­րազ­մող ու ա­վա­զա­կա­յին խմ­բե­րի՞ ենք բա­ժա­նում։ Եվ ո՞վ է ա­սել, որ ըն­դա­մե­նը հա­կա­դիր կար­ծիք ու­նե­նա­լու հա­մար մար­դը պետք է այդ­պես «խաչ­վի»։ Այ­սօր­վա իշ­խա­նա­վոր­նե­րը պի­տի հի­շեն, որ «գի­նին ինչ­քան թունդ է լի­նում, այն­քան տիկն է վնաս­վում», և հնա­րա­վոր չէ այս­քան բա­ցա­սա­կան է­ներ­գիա գե­նե­րաց­նել ու այդ ա­լի­քի տակ չհայ­տն­վել։
Օր չկա, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին չհի­շա­տա­կի, ա­մեն քայլ, խոսք պար­տա­դիր պետք է հա­մեմ­վի նա­խորդ­նե­րի մա­սին քն­նա­դա­տու­թյամբ։ Չկա ա­պա­գա­յի տես­լա­կան, ներ­կա­յի գի­տակ­ցում։ Այս­պես մինչև ու՞ր։ Հայտնի խոսք է. «Ով ան­ցյա­լի վրա կրա­կում է ավ­տո­մա­տից, ա­պա­գան նրա վրա կկ­րա­կի թն­դա­նո­թից»։
Ար­ժե մտա­ծել այս մա­սին։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ